«Որոշել ենք դուրս գալ «չեղած» դաշինքից». Արամ Գ. Սարգսյանը՝ Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքից դուրս գալու մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից:

«Զարգացումները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտեցին բոլոր դաշինքային սկզբունքները: Պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին. չեղավ այդպիսի բան:

Երկրորդ՝ խորհուրդը պետք է քննարկեր կարևորագույն հարցը՝ ո՞ր ծրագրով ենք մենք առաջնորդվելու և ի՞նչ ենք ուզում անել երկրում, եթե մենք ենք հաղթում: Իսկ մենք այդպիսի նպատակ էինք մեր առջև դրել, բայց այդ ծրագիրն առ այսօր մշակված չէ:

Բացի այդ, մենք կարծում էինք, որ անհրաժեշտ է նաև իմանալ՝ ովքե՞ր են ձևաչափը կազմելու, լինելու ընդհանուր դաշինքի կազմում: Դա նույնպես մեզ չհաջողվեց քննարկման առարկա դարձնել, որովհետև այդպիսի քննարկումներ ուղղակի չեղան: Ամբողջովին կենտրոնացած էին ցուցակներ կազմելու հարցի վրա, այսինքն՝ թե ով ինչքան հնարավոր տեղ ունենա, ինչ տեղ գրավի, որը, ըստ մեզ՝ երկրորդական պետք է լիներ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այդ ամենից ելնելով՝ ՀԴԿ-ն երեկվա հանրապետական խորհրդի նիստի ժամանակ քննարկել ու որոշել է դուրս գալ «չեղած» դաշինքից:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ առ այսօր դաշինքը պաշտոնապես ձևավորված չէ. «Այսինքն՝ մենք ունեինք երեք կուսակցությունների հայտարարություն, բայց հիմա մենք չգիտենք՝ «Ժառանգությունը» դաշինքո՞ւմ է, թե՞ ոչ»:

Արամ Սարգսյանը, միևնույն ժամանակ, ասաց, որ շարունակելու են բանակցություններն այն հասարակական-քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են իրենց հետ միասին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սակայն նրա դեռ չասաց, թե որ ուժերի մասին է խոսքը, այլ միայն նշեց, որ առաջիկայում այդ մասին հայտարարություն կանի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս