Էրդողանը վավերացրել է Սահմանադրության փոփոխությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է երկրի Սահմանադրության փոփոխությունները, հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։
Սպասվում է, որ սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն տեղի կունենա այս տարվա ապրիլի 16-ին։
Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունները երկրի խորհրդարանում հավանության էր արժանացրել ավելի քան 330 պատգամավոր, ինչը նվազագույն շեմն է հանրաքվեի անցկացման համար։
Սպասվում է, որ սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն կարող է տեղի ունենալ ապրիլի սկզբին։
Համաձայն փոփոխությունների՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների թիվը 550-ից կավելանա մինչև 600-ի։
Բացի այդ՝ առաջարկվում է թույլատրել 18 տարեկանից բարձր քաղաքացիներին իրենց թեկնածությունն առաջադրել Թուրքիայի խորհրդարանում։
Ներկայումս այդ տարիքը 25-ն է։
Խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները առաջարկվում է ավելացնել՝ ներկայիս 4-ից մինչև 5-ի։
Համաձայն փոփոխությունների՝ Թուրքիայի նախագահը կարող է լինել երկրի՝ 40 տարեկանից ոչ պակաս քաղաքացին։ Նախագահը իրավունք կունենա նշանակել ու փոխել նախարարներին։