Բաժիններ՝

Պանամայում ձերբակալվել են Mossack Fonseca օֆշորային ընկերության սեփականատերերը

Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, ձերբակալվել են Պանամայում, իսկ ընկերության գրասենյակում խուզարկություններ են ընթանում, հայտնում է Die Süddeutsche Zeitung-ը։

Պարբերականը, վկայակոչելով Պանամայի գլխավոր դատակազ Քենիա Պորսելլին, հայտնում է, որ Յուրգեն Մոսակն ու Ռամոն Ֆոնսեկան մեղադրվում են Լատինական Ամերիկայի կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալու մեջ։
Քննիչների վարկածով՝ Մոսակն ու Ֆոնսեկան թաքցնում են կասկածելի աղբյուրներից ստացած գումարները։

Նշվում է նաև, որ Mossack Fonseca-ն մասնակցում է կոռուպցիոն սկանդալի, այսպես կոչված Lava Jato-ին, որտեղ ներգրավված է շինարարական Odebrecht խումբը։
Սկանդալը ներառում է խոշոր գումարներով կաշառակերության ու խարդախության, կոռուպցիայի և փողերի լվացման բարդ ցանց։

Ռամոն Ֆոնսեկան մեղադրում էր Պանամայի նախագահին Odebrecht-ից կաշառք ստանալու մեջ։

Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հերքել է մեղադրանքները պաշտոնական հայտարարությամբ։

Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը սկանդալի կենտրոնում հայտնվեց «պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո, որոնց մասին հայտնի դարձավ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) շնորհիվ:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը զբաղվել է 11 միլիոն փաստաթղթի ուսումնասիրությամբ, որոնք ստացվել էին պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից: Դրանք գերմանական Sueddeutsche Zeitung թերթին էր փոխանցել անհայտ աղբյուրը:

Հետաքննության արդյունքները հրապարակվել են միաժամանակ մի քանի առաջատար ԶԼՄ-ներում:

Փաստաթղթերում հիշատակվում են ևս 72 նախկին կամ գործող նախագահների անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն օֆշորային բիզնեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս