Պատվիրակները հոտնկայս ծափողջյուններով դիմավորեցին ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը: Պատվիրակները հոտնկայս ծափողջյուններով դիմավորեցին ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին:

Նրան ուղեկցում էին ԲՀԿ-ական պատգամավորները` Նաիրրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Աբրահամ Մանուկյանը և այլք:

Համագումարը վարող Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ համագումարի 2116 պատվիրակներից 2035-ը ներկա է, իսկ համագումարի օրակարգում մի հարց է` կուսակցության նախագահի ընտրությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728