Բաժիններ՝

«Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմը կսահմանվի ամռանը». Ժան-Կլոդ Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Եվրամիությունը Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կսահմանի ամռանը։

Վերջինս Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպման արդյունքներով հայտնել է, որ վիզային ազատականացման հարցը քննարկվել է «և դա տեղի կունենա ամռանը»։

Ժան-Կլոդ Յունկերը նաև հիշեցրել է, որ Ուկրաինան կատարել է բոլոր՝ 44 անհրաժեշտ պայմանները, որոնք անհրաժեշտ են վիզային ազատականացման համար, և Եվրահանձնաժողովն այդ փաստն արձանագրել էր դեռևս 2015թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728