«Մոսկվան խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի ակնկալում». Իվան Վոլինկին

Մոսկվան ապրիլին Ազգային ժողովի ընտրություններից հետո կառավարման խորհրդարանական մոդելին անցման հետևանքով Երևանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն չի սպասում, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

«2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները բավական հետաքրքիր են մեզ համար, քանի որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի: Համաձայն երկրի նոր Ընտրական օրենսգրքի՝ ընդդիմությունը պետք է զբաղեցնի նվազագույնը Ազգային ժողովի տեղերի մեկ երրորդը»,- ասել է ռուս դիվանագետը։

«Ընդ որում՝ կարևոր պայման է երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացի շարունակականությունը։ Հաշվի առնելով այս փաստերը՝ մենք պատճառ չենք տեսնում, որ Երևանը արմատապես փոխի իր արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է Վոլինկինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728