Բաժիններ՝

Վախճանվել է նոբելյան դափնեկիրն ու մագնիսա-ռեզոնանսային շերտագրության գյուտարարը

Փետրվարի 9-ին 83 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը՝ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության մեթոդը մշակողներից մեկը: Այս մասին տեղեկացնում է  BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

«Լինելով ականավոր գիտնական եւ հայտնագործող իր բնագավառում՝ Մենսֆիլդը նաեւ սիրող եւ անձնվեր ամուսին էր, հայր եւ պապ, որի կորուստը մեծ Է մեզ համար»,- մեջբերում է անում հեռուստաալիքը Մենսֆիլդի ընտանիքի հայտարարությունից:

1964 թվականին հետազոտողը դարձել է Նոթինհեմի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա դասավանդել է 30 տարի: 2003 թվականին նրան բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ են շնորհել մագնիսա-ռեզոնանսային շերտագրության գյուտի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728