Զ.Դումոևայի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սև գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։
Սուրբ Սարգսի տոնին նախորդում է պահքի շրջանը: Այդ օրերին կենդանական մթերքներից արգելված է ուտել նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։
Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում՝ մահճակալի վրա, տղամարդու դի կա։
«Քանի որ «Հայկական Վերածնունդ»-ն այսօր հզորանում է, ապա շատ հնարավոր է, որ ստեղծենք հետընտրական դաշինքներ: Մենք դաշինքներ կկազմենք այն դեպքում, եթե մենք լինենք որոշումներ կայացնող կամ ազդեցություն ունենանք դրանց ընդունման վրա»,- ասաց Շահգելդյանը` հավելելով, որ իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել իրենց համար:
Ադրբեջանում իրենց ընդդիմադիր գործունեության հետևանքով երկրից դուրս գալու իրավունքից զրկված կին լրագրողներ Այթան Ֆարհադովան և Այնուրա Հեյդարովան դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել M1 միջպետական ավտոճանապարհին՝ Մարալիկ քաղաքի չինական թաղամասի մոտակայքում: Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության փոխանցմամբ, միմյանց են բախվել «Opel Vectra» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Գյումրի» բժշական կենտրոն:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 6 տոննա հումանիտար օգնություն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
worldaily.org-ի փոխամցմամբ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ հետևելով «Մանչեստեր Յունայթեդի» խաղին, որոշել է նվեր տալ իր հայրենակից Հենրիխ Մխիթարյանին:
Ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի փետրվարի 10-ի հյուրն էր հայազգի հայտնի շոումեն, «Comedy Club»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը տաղավար է մուտք գործել աշխարհահռչակ «System of a Down» խմբի «Toxicity» երգի հնչյունների ներքո:
Երևանում անցկացվում են Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ: Փետրվարի 11-ի առավոտյան մեկնարկած ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ, որը կավարտվի ժամը 17:00-ին:
Թուրքիայի Ադանայի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել հեղինակավոր BBC-ն:
Փետրվարի 10-ին, ժամը 13.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 65 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:
Չեսլերի խոսքերով, նրա հավատը «Օսկար»-ի մրցանակաբաշխության հանդեպ կրկին վերականգնվել է, քանի որ այս տարի առաջադրված ֆիլմերի շարքում կան փոքրամասնություն կազմող կինոնկարներ և դերասաններ: Նա մատնանշում է թմրանյութերով լի համայնքում բնակվող սևամորթ տղայի մասին պատմող «Moonlight» ու Դենզել Վաշինգտոնի դերակատարմամբ «Fences» կինոնկարները:
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Օսվենցիմում ճանապարհատրանսպորտային պատահար է ենթարկվել և ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավայի զինվորական բժշկական ինստիտուտ:
Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի տարածքում գործող թուրք զինվորների կողմից «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին նոր հարվածներ հասցնելու մասին:
2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում:
Փետրվարի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարտի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 71 տունը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:
Դանակահարություն Աբովյանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ:
Փետրվարի 11-ին, ժամը 08:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Երդմնակալության արարողություն Վարդանանց հրապարակում: Գյումրիում տեղակայված զորմասերից մեկի նորակոչ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հանուն հայրենիքի չխնայել կյանքը:
Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:
Փետրվարի 11-ին, ժամը 05:58-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 10-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: