Բաժիններ՝

«Ռուսաստանն ու Վրաստանը վիզային ռեժիմի ազատականացում չեն ունենա առանց դիվանագիտական հարաբերությունների». Լավրով

Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանա կարգավորել առանց վիզային ռեժիմի հաստատման լայնամասշտաբ աշխատանքները դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Վրաստանը չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը Եվրամիության համար դեռևս 2006թ., սակայն ընդամենը 6 տարի առաջ Բրյուսելը համաձայնեց բանակցություններ սկսել վիզային ազատականացման շուրջ վրացիների համար։

«Մի քանի տարի Բրյուսելը սիստեմատիկ կերպով ու քրտնաջան աշխատում էր Թբիլիսիի հետ օրենսդիրների գծով, արտաքին գերատեսչությունների, գործադիր իշխանության այլ պրոֆիլային մարմինների հետ։ Ու միայն հիմա այդ գործընթացը մոտենում է իր ավարտին»,- հայտարարել է Լավրովը։

«Նման լայնամասշտաբ աշխատանք Ռուսաստանի և Վրաստանի միջև իրական չէ հաստատել առանց դիվանագիտական հարաբերությունների, որոնք խզել է Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի սահմանման հնարավորություն փոխադարձ հիմքով չի բացառվում։ Մենք բաց ենք համատեղ բազմակողմ մշակումների՝ կապված այդ հարցի հետ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս