Բաժիններ՝

«Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են ներքին անձնագրերով ուղևորությունների անցում կատարելու գործընթացը». Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են գործընթացները, որոնք կոչված են կյանքի կոչել 2017թ. հունվարի 27-ի համաձայնագրերը, որը նախատեսում է անցում ներքին անձնագրերով ուղևորությունների ռեժիմի։ Այս մասին ռուսական TASS գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

«Ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ժամկետներն սկսելը կախված է միջպետական իրավունքի կատարմամբ նախատեսված ներպետական պրոցեդուրաների երկկողմ իրականացումից։ Համապատասխան աշխատանքային հանձնարարությունները արդեն տրված են երկու երկրների լիազորված մարմիններին»,- ասել է Վոլինկինը։

«Նոր ռեժիմին անցումը, ինչպես սպասվում է, կհանգեցնի Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքի զգալի ավելացման և կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների հետագա մշակութային փոխհարստացմանը»,- ասել է նա։

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուսաստանցիներին ներքին անձնագրերով այցելել Հայաստան։

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին փաստաթուղթ, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Այդ որոշումն ուղղված է զբոսաշրջային այցերի խթանմանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչ ամառ համապատասխան ներպետական ընթացակարգերը ավարտին կհասցվեն:

Կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման ևս երեք փաստաթուղթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս