Բաժիններ՝

ԵՄ-­ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Մինսկի խմբի առաջարկներին. Դոնալդ Տուսկ

Եվրոպական միությունը շարունակում է լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումից հետո:

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և քաղաքական արագ կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքին համապատասխան»,-­ ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Դոնալդ Տուսկը նաև շեշտել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը` այդ թվում խոսքի ազատության մասով: «ԵՄ-­ն հավատում է, որ բաց հասարակությունը երկարաժամկետ կայունության և բարգավաճման լավագույն երաշխավորն է: Մենք հուսով ենք, որ առաջիկայում կաշխատենք այս հարցերի շուրջ որպես գործընկերներ»,-­ ամփոփել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս