
Մանանեխի բուժիչ հատկությունները, որոնց մասին գիտեն քչերը

Mirkrasoty.life կայքը գրում է, որ մանանեխն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև ժողովրդական բժշկության մեջ։ Այն օգնում է ազատվել ջղաձգումներից, մանանեխով վաննաներն օգտակար են արթիտի, մեջքի ցավերի դեպքում։ Բացի այդ, մանանեխն արդյունավետորեն պայքարում է մրսածության նշանների դեպքում։
1. Հոգնածություն ոտքերում։ 2 ճաշի գդալ մանանեխը խառնեք 2 լիտր տաք ջրի հետ, ոտքերը դրանում պահեք 30 րոպե։
2. Ցավ կոկորդում։ Մի փոքր կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ աղի, 1 թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ մանանեխի և 100 մլ տաք ջրի հետ։ Օրվա ընթացքում 4-6 անգամ ողողեք կոկորդը։
3. Հայմորիտ։ Տաք ջրով թրջեք կտորը, դրանում դրեք չոր մանանեխը և դրեք քթին։
4. Մեջքի ցավ, արթրիտ։ Տաջ քրի մեջ լցրեք 220 գրամ չոր մանանեխ։ Մանանեխը լցրեք աստիճանաբար, որպեսզի այն ամբողջությամբ լուծվի։ Տաք վաննան պետք է ընդունել 20 րոպե։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը