Կյանքը տնակից դուրս
Tsayg.am. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցով մինչ օրս 18 բնակարան է նվիրաբերվել: Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչները այցելում են արդեն տնակներից դուրս եկած ու բնակարանատեր դարձած ընտանիքներին, ծանոթանում թե ներկա պահին ինչպես է ընթանում նրանց կյանքը սեփական տանիքի ներքո:
Փետրվարի 4-ին հիմնադրամի խորհրդի անդամները հյուրընկալվել են երկու ընտանիքի, որոնք ամիսներ առաջ ապրում էին տնակային անմխիթար պայմաններում և սոցիալական ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ այդ բնակարանները հանձնվել են «Սոս Գյումրի» ծրագրի շրջանակում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցով:
Հիշյալ ընտանիքներին բնակարանները նվիրել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից:
https://www.youtube.com/watch?v=JKfW6wnNMmE