«Արսենալը» հետաքրքրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկով
Անգլիացուն ամռանը սպասում են Լոնդոնում:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը պետք է Արսեն Վենգերին. ֆրանսիացին Մայքլի մեջ տեսնում է «Արսենալի» կիսապաշտպանության լիդերին: Ինչպես հաղորդում է Goal-ը, 35-ամյա Կարիկի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2017թ. ամռանը, որից հետո ֆուտբոլիստը, հավանական է, կհեռանա ակումբից և Մոուրինիոյից, որոնք հետաքրքրված չեն պայմանագիրը երկարաձգելու մեջ:
Կարիկը «Կարմիր սատանաների» կազմում է 2006 թվականից: Մայքլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 301 հանդիպում, խփել է 17 գոլ և հաղթել է 2007-08 Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը