Բաժիններ՝

«Չելսին» «Ռեալի» հետ կպայքարի Սերխիո Ագուերոյի համար

Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո Մարադոնայի բարեկամն ավելի շատ ժամանակ է անցկացնում պահեստայինների նստարանին, ինչը նրան չի բավարարում: Այն դեպքում, եթե մինչև ամառ իրավիճակը չփոխվի, արգենտինացին կհեռանա Մանչեսթերից:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, հարձակվողի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալը» և «Չելսին»:

«Կապույտները» զգուշանում են Դիեգո Կոստային կորցնելուց, ով կարող է տեղափոխվել Չինաստան, և պատրաստ են Ագուերոյի համար վճարել 65 մլն եվրո:
«Չելսին» ԱՊԼ-ի առաջատարն է: Անտոնիո Կոնտեի թիմը 24 խաղում հավաքել է 59 միավոր:

25-րդ տուրում լոնդոնցիներն արտագնա խաղ կանցկացնեն «Բերնլիի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728