Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամանակավոր վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-16-րդ կմ-երին «ՈՒԱԶ» մակնիշի 439 SS 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ( մոտ 10 մ) և կողաշրջվել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728