
2016-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 2016թ-ին կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ 2016 թվականին այցելությունների աճը հիմականում ապահովվել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Օմանից, Ֆիլիպիններից, Իսպանիայից, Թուրքիայից Հայաստան այցելությունների աճով:
Ամենաշատ աճ են գրանցվել այցելություններն Իրանից` շուրջ 30 %: Աճել է նաև ՌԴ-ից այցելությունների թիվը` շուրջ 2.3%, թեև 2015 թվականին ՌԴ-ից արձանագրվել էր այցելությունների նվազում շուրջ 6 %-ով: