Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության բարձրացումն անհրաժեշտ է։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն Ստամբուլում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան V բիզնես-ֆորումում։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ ակադեմիական տարվանից կսկսի կրթական ծրագիր իրականացնել Յելի համալսարանում, հայտնում է Associated Press-ը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։
Տարոն Մարգարյանի՝ երկրորդ տեղում հայտնվելը, ըստ նրա՝ պրագմատիկ նշանակություն ուներ, քանի որ մայիսին արդեն Երևանի ավագանու ընտրություններն են, և սա ոչ պաշտոնապես այդ քարոզարշավի սկիզբն է. «Սերժ Սարգսյանը բոլոր այլ հավակնորդներին հասկացնում է, որ որևէ հույս այդ պաշտոնի հետ չկապեն»:
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է, որ դեմ է սպորտում քաղաքականությանը և ընկերություն է անում նրանց հետ, ում հետ ցանկանում է, գրում է Rusarminfo-ն։
Փետրվարի 17-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Դա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ներկայացրին տեղեկություններ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալը էներգետիկ անվտանգության հարցով՝ Ռոբին Դաննիգանը, կայցելի Ադրբեջան։
Ֆինլանդիայի կառավարությունը կավելացնի ռազմական ծախսերը 55 մլն եվրոյով՝ ներկայիս 2.4 մլրդ եվրոյից, հայտնում է EUobserver-ը։
Այսօր ասուլիսի ժամանակ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի առաջին անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հստակ հարց ուղղվեց` արդյոք նա բացահայտումներ կանի՞ իշխանության անօրինականությունների կամ չարաշահումների վերաբերյալ, սակայն Օհանյանն այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց:
Հայադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, փետրվարի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
«Բաներ եմ տեսնում, որ դատողության, բարոյական արժեքների շրջանակում անհնար է տեղավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու մասին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը:
«Մինչ Լեռնային Ղարաբաղը համեստորեն է խոսում այն մասին, արդյո՞ք նոր զենքն անմիջական օգուտ կբերի իր զինված ուժերին, տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ ռազմական տեխնիկան ինչ-որ պահի կճանապարհվի դեպի դե-ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- գրում է հեղինակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և կինը՝ Մելանյա Թրամփը, կկիսեն Վաշինգտոնում «առաջին ընտանիքի գրասենյակը», գրում է New York Daily News-ը։
Միլիոնատեր, «Ресо-Гарантия»-ի սեփականատեր Նիկոլայ Սարկիսովի դուստրը՝ 14-ամյա Սոֆիա Սարկիսովան, դարձել է «մահվան խմբերի» անդամ, հայտնում է Rusarminfo-ն։
Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:
Նա չպարզաբանեց, թե ինչու էր իր ծառայողական մեքենան իր որդին շահագործել, ինչն օրենքով չի թույլատրվում: Օսկանյանը դժվարացավ այլ մանրամասներ հիշել դեպքից և երկմտելով նշեց. «Չէր էլ ջարդվել ոտքը, կարծեմ, կարող է` ջարդվել էր»:
Իզմիրի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի թուրք նկարիչներից և պոետներից մեկի՝ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի ցուցադրությունը, ում լավագույն աշխատանքները նվիրված են հայուհի Մարի Գերեկմեզյանին։
«Ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնեն բոլոր այն կուսակցությունները և դաշինքները, որոնք մասնակցելու հայտ են ներկայացրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հստակեցրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը փոխելու հարցին։
«Անսխալական մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել: Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու…, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»:
RST27 նախագծի լցանավ է իջեցվել ջուրը Նիժեգորոդսկի «Красное Сормово» գործարանում։ Նավը գործելու է Կասպից ծովի ավազանում։ Այս մասին այսօր նավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ժարկովը։
«Մինչև փետրվարի 26-ն իրականացվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման գործընթացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների և դաշինքների ցուցակների առաջադրումների արդյունքը։
Հարցին, թե կա՞ մի ուժ, որի հետ հետընտրական զարգացումների ժամանակ չէր ցանկանա համագործակցել, Ա. Բախշյանը պատասխանեց, որ առաջին հերթին՝ իշխանության հետ, նաև չէր ցանկանա համագործակցել ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի» և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ:
Ամեն առավոտ Ֆրեզնո քաղաքի կենտրոնի օդը լցվում է նոր թխված հայկական հացի բույրով, պատմում է ABC California հեռուստաալիքի լրագրողը հայկական փռի մասին պատմող ռեպորտաժում։
Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ: