Պնդմանը, թե այդ մարդիկ ներգրավված են ՀՀԿ ցուցակում ձայներ բերելու նպատակով, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ցույց տվեք մեկին, ով վերջին տարիների ընթացքում ՀՀԿ-ի հետ կապեր չի ունեցել։ Ես կարծում եմ, որ Դուք կդժվարանաք ցույց տալ»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված «երրորդ երկրներում ԱՄՆ-ի հարցումով Ռուսաստանի քաղաքացիների բերման ենթարկելու կամ ձերբակալության» նախազգուշացման հետ՝ հիշեցնելով Նորվեգիայից Միացյալ Նահանգներ Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանի արտահանձնման օրինակը, հայտնում է Rusarminfo-ն:
«Աժ անցնել-չանցնելու հարցը քննարկվել է կուսակցության ղեկավարի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրություններին հետո իր քաղաքական «ճակատագրին»:
Դիրքեր տանող ճանապարհին փետրվարի 15-ին բուլդոզերի գլորվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանն Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքից էր, ծառայության էր անցել մի քանի տարի առաջ:
Իրանից հայ փախստականների ընտանիքին արգելել են մուտք գործել ԱՄՆ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրից հետո։
Պետական գույքի կառավարման վարչությունում փետրվարի 17-ին գումարվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր տնօրեն նշանակելու հարց:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից բողոքներ չունի, ասվում է Ադրբեջանի օմբուդսմենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի ներկայացուցիչները Լապշինի հետ հանդիպել էին փետրվարի 16-ին Բաքվի քննչական մեկուսարանում, տեղեկացնում է TASS-ը։
Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխնախագահ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնը, ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ, որը բերեց երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի հարցին, տեղեկացնում է BBC-ն:
Հակառակ կողմերում էին խաղում եղբայրներ Պոլ և Ֆլորենտին Պոգբաները: Ֆուտբոլիստի մայրը՝ Եո Մորիբան, ով ներկա էր խաղին, կարող էր ընկնել դժվարին կացության մեջ, բայց գտել էր ելքը՝ հագնելով մարզաշապիկ՝ կիսով չափ կարմիր, կիսով չափ կանաչ:
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել ԼՂ-ում պլանավորված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից, այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
Փետրվարի 20-ին կայանալիք ԼՂՀ նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի կապակցությամբ Արցախ կժամանեն մեծ թվով միջազգային դիտորդներ:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, տեղեկացրել է, որ ամուսնու փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բոննում «Մեծ քսանյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումների շրջանակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը՝ կապված հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին:
Կրեմլը հրամայել է պետական մեդիաներին դադարեցնել քծնանքով լուսաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հրամանագրին ծանոթ աղբյուրներին։
Կյանքի 89-րդ տարում փետրվարի 16-ին մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը:
«Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին, որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջեւ՝ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում»
Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանան հայտարարել է, որ G8 Ռուսաստանի վերադարձի հարցը հարկավոր է բարձրացնել հակառուսական պատժամիջոցների չեղարկումից հետո, հայտնում է «Ինտերֆաքսը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ես նրա քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ կապի մեջ էի, եւ մեր ճնշման շնորհիվ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները սկսեցին իրենց այցելությունները: Տեսնում ենք, որ այժմ նույնիսկ այն վիճակը չէ, որը եղել է 90-ականներին, երբ Ադրբեջանում շատ ավելի հարգալից վերաբերմունք ունեին Կարմիր խաչի նկատմամբ»,- ասաց նա:
Ղազախստանի փոխադարձ առևտուրը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ 2016թ. նվազել է 16,8%-ով։
Թուրքմենստանի ընտրված նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը երդում է տվել Աշխաբադի Ռուխիեթ պալատում կայացած՝ պաշտոնակալության հանդիսավոր արարողության ժամանակ: Այս մասին հայտնել է երկրի պետական լրատվական գործակալությունը: Հանդիսավորապես հայտարարվել է, որ պետության ընտրված ղեկավարն ստանձնել Է պաշտոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գլխավորել է Միացյալ Նահանգներն այն պահին, երբ իրավիճակը երկրում և աշխարհում քաոսային վիճակում է։
Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով Հայ դատը մտնում է իրավական դաշտ: Կիլիկիայի կաթողիկոսարանի պաշտոնաթերթ «Հասկ»-ին տված հարցազրույցում Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայ դատի իրավական թղթածրարի նախապատրաստման հանձնախմբի անդամ Նորա Պայրագտարյան-Գապագյանը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է և անհրաժեշտ է շարունակել այդ ուղին:
Ադրբեջանում պարզել են ազգային բանակում գեներալների «արտադրության» գաղտնիքը: Vetenugrunda.az կայքը հայտնում է, որ իր ձեռքում եղած տեղեկություններով` ներկայում Ադրբեջանում նման կոչում ունեցողների թիվը մոտ 200 է, եւ ամեն տարի նրանց թիվը 10-15-ով աճում է:
ԱՄՆ ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ռոբերտ Հարվարդը հրաժարվել է զբաղեցնել Թրամփի խորհրդականի պաշտոնը, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը ժամանել է Բոնն՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովին, չի կարողացել տեղավորվել հյուրանոցում ազատ տեղերի բացակայության պատճառով, տեղեկացնում է Bloomberg-ը:
WikiLeaks-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ հետախուզությունը իր գործակալներին ներդրել է ու հետևել Ֆրանսիայի բոլոր հիմնական քաղաքական ուժերին։
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /30 միավոր՝ 30 առավելագույնից/:
Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ի վերջին պարտքի մարման մասին համաձայնագիրը, որը կազմում է 125.2 մլն դոլար, կստորագրվի մոտակա մի քանի ամիսներին, իսկ պարտքը կմարվի մինչ այս տարվա սկիզբը, գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին։