
«Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ որդին է վարել, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու». Վարդան Օսկանյան

Այսօր ասուլիսի ժամանակ Վարդան Օսկանյանը խոստովանեց, որ տարիներ առաջ, երբ ինքը դեռ արտաքին գործերի նախարար էր, իր ծառայողական մեքենան վարել է իր որդին և վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
«Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ որդին է վարել, դեպք էր եղել, 15, 17 տարի առաջ էր, վթարի ենթարկված այդ տղան ոտքն էր վնասել, հետո մենք օգնել ենք իրեն ամեն ինչով, ապաքինվել է: Ինձ հասնելիք մեքնենան էր, իմ տղան էր վարել»,- ասաց Օսկանյանը:
Նա չպարզաբանեց, թե ինչու էր իր ծառայողական մեքենան իր որդին շահագործել, ինչն օրենքով չի թույլատրվում: Օսկանյանը դժվարացավ այլ մանրամասներ հիշել դեպքից և երկմտելով նշեց. «Չէր էլ ջարդվել ոտքը, կարծեմ, կարող է` ջարդվել էր»: