
Փլուզում Մարմարիկ գյուղում

Փետրվարի 17-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 170 քմ)՝ մասամբ (մոտ 70 քմ):
Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած կառուցատարրերը:
Տեղեկությունը փոխանցվել է Մարմարիկի գյուղապետին: