![](/banners/BeFunky-design.jpg)
Միլիոնատեր Նիկոլայ Սարկիսովի դուստրը՝ սոցցանցերի «մահվան խմբերի» անդամ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/d37c6f60575fdd78e8bb503517e32581__980x-1.jpg)
Միլիոնատեր, «Ресо-Гарантия»-ի սեփականատեր Նիկոլայ Սարկիսովի դուստրը՝ 14-ամյա Սոֆիա Սարկիսովան, դարձել է «մահվան խմբերի» անդամ, հայտնում է Rusarminfo-ն։
Աղջկա «ՎԿոնտակտե» սոցցանցի էջում կարելի է հայտնաբերել մի քանի միություններում նրա մասնակցության հաստատումը, որտեղ հավաքված են ինքնասպանության հակում ունեցողները։
2015թ. ամռանը Նիկոլայ Սարկիսովը և նրա կինը՝ Յուլյա Լյուբիչանսկայան, համատեղ կյանքի 11 տարիներից հետո, ամուսնալուծվեցին։
Նրանց ամուսնալուծությունը դարձավ շոու-բիզնեսի աշխարհի ամենաքննարկված ու աղմկոտ թեմաներից մեկը։
Դատական հետաքննությունից հետո ամուսինների 3 երեխայի՝ Մարկ, Նիկիտա, Սոֆյա, խնամակալությունը հանձնվեց մորը։
Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր Ելենա Միզուլինան ՌԴ գլխավոր դատախազություն հարցում է ուղարկել՝ խնդրելով ստուգել սոցցանցերում գոյություն ունեցող ինքնասպանության հակումներ ունեցողների խմբերը։