Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը քննարկում են ազգային արժույթներով առևտրի իրականացման հարցը

Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության բարձրացումն անհրաժեշտ է։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն Ստամբուլում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան V բիզնես-ֆորումում։

Օզլյուն հիշեցրել է, որ արտահանումը 2015թ. կազմել է 141 մլրդ դոլար, ներմուծումը կազմել 198 մլրդ դոլար՝ նշելով, որ 2016թ. Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է մինչև 2.4 մլրդ դոլար։

Նախարարը հավելել է, որ կատարվում են տարբեր քննարկումներ տվյալ ցուցանիշի բարձրացման նպատակով, մասնավորապես ազգային արժույթներով առևտրի իրականացման վերաբերյալ։

Օզլյուն ընդգծել է, որ ազգային արժույթներով առևտրի իրականացման դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ որոշումներ, որպեսզի գործարարները կորուստներ չկրեն փոխարժեքի տարբերությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728