«Քրեական պատյանին նոր որակ են տալիս՝ «Քեթրինի» Միհրանին բերելով»

«Բաներ եմ տեսնում, որ դատողության, բարոյական արժեքների շրջանակում անհնար է տեղավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու մասին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը:

«Ես չգիտեմ` ինչ ինտրիգ կա, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ներկայիս պաշտպանության նախարարը, բայց հաստատ մի բան մտածել են»,- նշեց Ա. Բախշյանը:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ ՀՀԿ ցուցակում բարեփոխում տեսնում է, բայց կարծում է՝ դա դիմակ է. «Այս 2 ամսում չեն կարող համոզել, որ իրենք լավն են, բարի են, ու թիկունքում մնացած քրեաօլիգարխիկ ուժերը չեն հեռացել, կարծում եմ, որ սա դիմակ է, իրենք մնալու են, Վիգեն Սարգսյանն էլ հեռանալու է, գնալու է իր պաշտոնին, նրա փոխարեն կգա վերևներում թաքնված ինչ-որ քրեաօլիգարխիկ պարտիզան»:

Ա. Բախշյանի խոսքով՝ այն, որ Միհրան Պողոսյանն էլ է ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված, ցույց է տալիս հետևյալը. «Քրեական պատյանին նոր որակ են տալիս՝ «Քեթրինի» Միհրանին բերելով: Այդ հատվածը՝ ի դեմս Միհրան Պողոսյանի, դառնում է քաղաքակիրթ ավազակ»:

Ա. Արշակյանի դիտարկմամբ էլ՝ «քեթրինները» բերել են նորերին. «Նրանց չեն բերում, նրանք են տնօրինում, ձևավորում ցուցակը, իրականում նրանք են ձևավորողը, այսբերգի ներքևում հենց իրենք են, այնպես չէ, որ նրանց բերեցին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս