Բաժիններ՝

Ռուսաստանը նորագույն լցանավ է պատրաստել Ադրբեջանի համար

RST27 նախագծի լցանավ է իջեցվել ջուրը Նիժեգորոդսկի «Красное Сормово» գործարանում։ Նավը գործելու է Կասպից ծովի ավազանում։ Այս մասին այսօր նավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ժարկովը։

«Դա նոր՝ «գետ-ծով» դասի հերթական նավն է, այսպիսին մենք տվյալ պատվիրատուի համար քիչ չենք կառուցել։ Լցանավը կշահագործվի Կասպից ծովում։ Այս նավերն իրենց լավ են դրսևորել»,- ասել է Ժարկովը, որի խոսքերը մեջբերում է TASS-ը։
Գործարանում հայտնել են, որ պատվիրատուն Caspian Marine Services Limited (CMS, Ադրբեջան) ընկերությունն է։

Նավի երկարությունը ավելի քան 140 մետր է, լայնությունը՝ ավելի քան 16 մետր։ Նավերը կարող են շահագործվել գետերում ու ծովերում և նախատեսված են հում նավթի ու նավթամթերքի, այդ թվում՝ բենզինի տեղափոխման համար։

Ժարկովը հայտնել է, որ նավը ադրբեջանական կողմին կհանձնվի արդեն ապրիլ-մայիս ամիսներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728