«Թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բարձր մակարդակի ինչ-որ խնդիրներ ունի». Յանա Եգորյան

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է, որ դեմ է սպորտում քաղաքականությանը և ընկերություն է անում նրանց հետ, ում հետ ցանկանում է, գրում է Rusarminfo-ն։

«Մենք ապրում ենք այնպիսի սոցիումում, երբ մարդիկ սովոր են հոտային զգացումին։ Ես գիտեմ դեպքեր, երբ հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա միմյանց ատում են։ Դա հիմարություն է։

Ամեն ինչ վճռում են քաղաքական գործիչներն այնտեղ՝ վերևում, իսկ տառապում են հասարակ մարդիկ։

Ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Եվ ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բարձր մակարդակի ինչ-որ խնդիրներ ունի։ Ում հետ ցանկանում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անում»,- հայտարարել է Յանան «Էքսպրես» թերթին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս