Բաժիններ՝

Ֆինլանդիան Ռուսաստանի պատճառով կավելացնի ռազմական ծախսերը

Ֆինլանդիայի կառավարությունը կավելացնի ռազմական ծախսերը 55 մլն եվրոյով՝ ներկայիս 2.4 մլրդ եվրոյից, հայտնում է EUobserver-ը։

Իսկ 2021 թվականից հետո Ֆինլանդիան ռազմական ծախսերը կավելացնի ևս 150 մլն եվրոյով՝ ամեն տարի։

Նման քայլը կապված է Բալթյան շրջանում լարվածության ավելացման ու Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների հետ։

«Ռուսաստնը ձգտում է ամրապնդել համաշխարհային գերտերության կարգավիճակն ու մտադրություն է հայտնել ստեղծել անվտանգության համակարգ, որը հիմնված է ազդեցության ոլորտների վրա»,- ասվում է Ֆինլանդիայի կառավարության պաշտպանական քաղաքականության հարցերով զեկույցում։

Փաստաթղթում ասվում է, որ Մոսկվան ցուցաբերել է պատրաստակամություն՝ «կիրառել կանոնավոր զինված ուժերը ու այլ գործիքների լայն սպեկտր» իր նպատակներին հասնելու համար։

Հավելյալ ծախսերը կուղղվեն նաև բանակի թվի ավելացմանը։ Ֆիննական բանակի թվաքանակը հակամարտության դեպքում կավելանա 230 հազարից մինչև 280 հազար զինծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս