
Հայկական հացի բույրը՝ Կալիֆոռնիայի սրտում. ABC-ի ռեպորտաժը Ֆրեզնոյից

Ամեն առավոտ Ֆրեզնո քաղաքի կենտրոնի օդը լցվում է նոր թխված հայկական հացի բույրով, պատմում է ABC California հեռուստաալիքի լրագրողը հայկական փռի մասին պատմող ռեպորտաժում։
Հացի փուռը կալիֆոռնիական քաղաքում բացվել է 1957թ.։
Գոյության տարիների ընթացքում Hye Quality Bakery-ի համբավը տարածվել է քաղաքի սահմաններից դուրս։
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հացի փուռ են գալիս բազմաթիվ հայտնի հայեր ողջ Կալիֆոռնիայից՝ ցանկանալով գնել լավաշ, թարմ ռոլեր և թխվածք։
«Ժամանակին մեզ մշտապես այցելում էր Վիլյամ Սարոյանը, այս տեղում այն ժամանակ արդեն հին հացի փուռ կար»,- պատմում է ընտանեկան բիզնեսի սեփականատեր Սaմմի Գանիմյանը (Sammy Ganimian)։
ABC California-ն պատմում է, որ Ֆրեզնոյի հացի փուռը ժամանակակից է՝ լավաշն այստեղ թխում են արդեն նոր տեխնոլոգիաներով, անփոփոխ է միայն խմորի բաղադրությունը։
Տեսանյութը՝ այստեղ