
Հայուհու մասին բանաստեղծությունն անգիր է սովորել թուրքերի մի քանի սերունդ. Hurriyet

Իզմիրի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի թուրք նկարիչներից և պոետներից մեկի՝ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի ցուցադրությունը, ում լավագույն աշխատանքները նվիրված են հայուհի Մարի Գերեկմեզյանին։
«Ցուցադրությանը ներկայացվել է մի քանի նկար «Իմ թթենի» շարքից (Էյուբօղլուի նույնանուն բանաստեղծությունը)։Դրանք նկարչի սիրեցյալի՝ Մարի Գերեկմեզյանի դիմանկարներն են, որը համարվում է Թուրքիայի առաջին կին քանդակագործներից մեկը»,- գրում է Hurriyet Daily-ն։
Պարբերականը նաև պատմում է Էյուբօղլուի և Գերեկմեզյանի սիրո պատմությունը՝ նշելով, որ «Իմ թթենի» բանաստեղծությունը, որը գրվել է 1947թ. հայուհու մահից 1 տարի անց, նվիրված է թուրք գրողի մուսային։
«Իմ թթենի» բանաստեղծությունը համարվում է թուրքական ժամանակակից պոեզիայի ամենագեղեցիկ բանաստեղծությունը, որը անգիր է սովորել Թուրքիայում մի քանի սերունդ։