«Ընտրությունների օրը փոխելու հարցի շուրջ քննարկումներ կսկսվեն մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների և դաշինքների հետ»
«Ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնեն բոլոր այն կուսակցությունները և դաշինքները, որոնք մասնակցելու հայտ են ներկայացրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հստակեցրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը փոխելու հարցին։
Նա նշեց, որ այս առնչությամբ առանձնապես ասելիք չունի։ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահն այդ մասին հստակ մեկնաբանություններ է տվել։ «Այս պահին ընտրությունների մասնակցության հայտ է ներկայացրել 9 ուժ։ Կարծում եմ՝ քննարկումներ կսկսվեն այդ ուժերի հետ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնեն բոլոր այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել։