
«Մանչեսթեր Յունայթեդը» «Մոնակոյին» 10 մլն եվրո կվճարի, եթե Մարսիալը ևս 2 գնդակ խփի

Երբեմն նույնիսկ լավ արդյունքները վնասում են դրամապանակին:
Շաբաթ Անգլիայի գավաթի 3-րդ տուրի «Ռեդինգի» դեմ ջախջախիչ խաղի ժամանակ 21-ամյա Անտոնի Մարսիալը իր հաշիվ գոլ է գրանցել:
Ֆրանսիացու ակտիվում կա 23 գոլ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Եթե Մարսիալը ևս 2 գոլ հեղինակի, մանկունյանցիները ստիպված կլինեն լրացուցիչ 10 մլն եվրո վճարել «Մոնակոյին»:
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Մոնակոյից» 2015թ. սեպտեմբերի 1-ին: Նրա տրանսֆերի վրա «Կարմիր սատաննաերը» ծախսել են 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը