Թրամփը դժվար թե փոխի Եվրոպայի հետ իր դիրքորոշումը
Եվրոպային վերջին ժամանակներս ստացավ քաղաքական, տնտեսական ու անվտանգության հարցերով մի շարք հարվածներ` հարցականի տակ դնելով Եվրոպական Միության ու ԱՄՆ-ի հետ այս Միության ապագան:
Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջեւ միջատլանտյան համագործակցության հիմքը նույնանման արժեքներն են ու համահունչ շահերը: Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերում գտնվող ԱՄՆ-ը ու Եվրոպան կանգնած են նույն խնդիրների ու նույնանման ճգնաժամերը հարթելու պատասխանատվության առջեւ: Երկու կողմերն էլ ժողովրդավարության, բաց հասարակարգերի, մարդու իրավունքների ու ազատ շուկայի պաշտպաններն են:
«Դա Հունաստանի պարտքի հետ կապված ճգնաժամն է, աննախադեպ ծավալների հասած փախստականների հոսքը, անվտանգության սպառնալիքների աճը, պոպուլիստական շարժումների աճը, եւ Եվրոպական Միությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը»:
Ինչի արդյունքում ցնցվում եւ Եվրոպական Միության հիմքերը:
Այսպես շարունակվելու դեպքում եկող երկուսից հինգ տարիների ընթացքում Եվրոպան կունենա ավելի մեծ թվով փախստականներ, ասում է վերլուծաբաններից Ջեֆրի Գեդմինը:
«Կավելանա ահաբեկչական հարձակումների թիվը: Եվրոպայում կթուլանա Ամերիկայի ազդեցությունը, դրա փոխարեն կավելանա Ռուսաստանի դերը, ինչը չի ապահովի կայուն ու եռանդուն միջատլանտյան հարաբերութուններ»:
Վերլուծաբաններից Ստիվըն Սզաբոն հիշեցնում է, որ անվտանգության հարցում Եվրոպան ապավինում է ԱՄՆ-ին, մի բան, որը կարող է դրվել հարցականի տակ ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք:
ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի խոսքերով էլ 2Օ14 թվականին Ղրիմի բռնակցումը նորից Եվրոպա է ներմուծում ուժային քաղաքականությունը:
«Մենք չենք ուզում ու չպետք է հետ բերենք Սառը պատերազմը, բայց միեւնույն ժամանակ պիտի հակադարձենք Ռուսաստանի անօրինական քայլերին»,- ասում է նա:
Նրա խոսքերով, նախագահ Պուտինի ռազմավարական առաջնահերթությունը ԱՄՆ-Եվրոպա միջատլանտյան դաշինքը կոտրելն է:
Այդ պատճառով Եվրոպայում հայտարում են հետախուզական օդանավերից մինչեւ անօդաչու սարքեր, օդային պաշտպանության նոր համակարգեր ու ռազմանավեր գնելու մտադրության մասին:
Փորձագետներից Քրիստոֆեր Չիվեսի խոսքերով, դա արվում է, որպեսզի Ռուսաստանի հրամանատարներն ու նախագահը երբեք չմտածեն, որ կարող են ունենալ ՆԱՏՕ-ի դեմ պատերազմում երբեւիցե հաղթանակ տանելու թույլ հույսեր անգամ:
Խնդիրն այն է, որ Ֆրանսիայում ու Գերմանիայում անցկացվելիք ընտրություններում ուժեղ դիրքեր կարող են ունենալ Եվրոպական Միությանը դեմ հանդես եկող քաղաքական ուժերը:
Այդ պատաճառով 2Օ17թվականը կարող է վճռական լինել միջատլանտյան դաշինքի ապագայի համար: Մի բան, որից մեծապես է կախված միջազգային ազատական կարգերի ապագան: