Բաժիններ՝

Կլաուդիո Ռանիերին ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ

ՖԻՖԱ-­ն տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացրեց անգլիական «Լեսթեր սիթի»-­ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխութան ժամանակ լավագույն մարզչի կոչման համար մրցում էին նաև Ֆերնանդու Սանտուշը և Զինեդին Զիդանը:

Տարվա լավագույն կին մարզիչ ճանաչվեց Սիլվիա Նայթը` Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը, ով թիմի ղեկին դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ կոլումբական «Աթլետիկո Նացիոնալ»­-ը:

Տարվա լավագույն թիմի կազմում ընդգրկվեցին Մանուել Նոյերը, Դանի Ալվեսը, Խերարդ Պիկեն, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Անդրես Ինիեստան, Մեսսին, Լուիս Սուարեսը և Ռոնալդուն:

ՖԻՖԱ­-ի կողմից այս տարվա առաջին անգամ հանձնվեց նաև լավագույն երկրպագուների մրցանակը, որին արժանացան «Լիվերպուլ»­ի և Դորտմունդի «Բորուսիա»­ի երկրպագուներին:

ՖԻՖԱ­-ն այս տարի առանձին է հանձնում տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակը` առանց France Football­-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս