
«Իմ ապագան «Արսենալում» կախված է Արսեն Վենգերի ապագայից». Մեսութ Օզիլ

Գերմանացին կմնա, եթե մնա ֆրանսիացին:
«Հիմա ես ուրախ եմ, որ «Արսենալում» եմ: Ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն ունեմ: Երկրպագուները ցանկանում են, որպեսզի ես մնամ: Հիմա ամեն ինչ կախված է ղեկավարությունից:
Ակումբում գիտեն, որ իմ այստեղ գտնվելու հիմնական պատճառը Վենգերն է: Նա այն մարդն է, ով հետաքրքրված էր իմ՝ «Արսենալ» տեղափոխությամբ: Արսենը վստահում է ինձ:
Ակումբում նաև գիտեն, որ ես կցանկանայի իմանալ, թե ով է ապագայում լինելու գլխավոր մարզիչը»,- Օզիլի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Մեսութի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը