
Լեհաստանի խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են հասել. բոյկոտը կդադարեցվի

Լեհաստանում միջկուսակցական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ընդդիմությունը կդադարեցնի երկրի Սեյմի մարշալի (խոսնակխմբ.) և խորհրդարանի ամբիոնի արգելափակումը` հնարավորություն ստեղծելով անցկացնել Սեյմի լիագումար նիստ: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին:
«Խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են, որ ընդդիմությունը կդադարեցնի արգելափակումը: Մեկ կամ երկու կուսակցություններ որոշել են, որ բյուջեի ընդունման դեպքում այդ որոշումը կբողոքարկեն Սահմանադրական դատարանում: Մեր տեսանկյունից դա անընդունելի է, սակայն դա պատգամավորների իրավունքն է», հայտարարել է Կաչինսկին:
Դեկտեմբերի կեսերից Լեհաստանի հիմնական «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ արգելափակել են խորհրդարանի աշխատանքը` գրավելով ամբիոնը: Ընդդիմադիրները բողոքում են մամուլի ազատությանը, Սահմանադրական դատարանին առնչվող և մի շարք այլ ոլորտներում կառավարության նախաձեռնած փոփոխություններին: