
«Հիմա «Ռեալը» լավագույն մարզավիճակում է». Զինեդին Զիդան

«Գրանադայի» հետ խաղից հետո (5:0) ֆրանսիացին հպարտացել է իր թիմով.
«Թիմը գլխավորելուց ի վեր «Ռեալն» այժմ ունի լավագույն մարզավիճակը: Մենք շատ լավ էինք խաղում և ես ուրախ եմ այս հաղթանակի համար: Շատ բարդ է անել այն, ինչ անում է մեր թիմը»:
Ռոնալդուն ցուցադրեց իր 4-րդ «Ոսկե գնդակը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Զիդանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռոնալդուին մրցանակը նվաճելու կապակցությամբ. «Ես շատ ուրախ եմ Ռոնալդուի համար: Բոլոր նրանք, ովքեր կանգնած էին նրա կողքին, ունեն առավելագույնը 1 «Ոսկե գնդակ», իսկ նա ունի 4-ը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:
Զիդանի թիմը 40 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը