Փաշինյանը պատրաստ չէ. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է. «Ինչո՞ւ է Փաշինյանը մամլո ասուլիսներ կազմակերպում։ Պարզ է, որպեսզի լրագրողների միջոցով լսի հասարակությանը հուզող հարցերն ու տա դրանց պատասխանները։
Իսկ ի՞նչ են անում լրագրողները։ Ի՞նչ է անում, արել, հուսամ՝ անելու է Հռեփսիմե Ջեբեջյանը։ Նա ու նրանք հնչեցնում են իրենց, իրենց լրատվամիջոցներին, հանրությանը հուզող հարցերը։ Հարցերը կարող են լինել հաճելի, կարող են եւ լինել տհաճ ու անցանկալի։ Բայց, եթե եկել ես ասուլիսի, որն ինքդ էլ կազմակերպել ես, ուրեմն՝ պետք է նաեւ տհաճ հարցեր լսելուն լինես պատրաստ։
Իսկ Փաշինյանը պատրաստ չէ։ Տհաճ հարցեր լսելիս նա կորցնում է ինքնատիրապետումը։ Նա թիրախավորում է հարցը հնչեցնողին։ Նա թիրախավորում է իր ընդդիմախոսներին։ Նրա հայհոյախոսությունն ականջ է ծակում։ Նրա հրապարակային ելույթները լցված են սպառնալիքներով ու, շատ դեպքերում, անհիմն ու անապացույց մեղադրանքներով։
Սա է մեր իրականությունը, որից փախչել մենք, որքան էլ ցանկանանք, չենք կարող։
Այնպես որ՝ Հռեփսիմե Ջեբեջյանին ու մյուս լրագրողներին, որոնք թիրախավորվում են ու դեռ, ցավոք, թիրախավորվելու են, իմ աջակցությունն եմ հայտնում։
Դուք ձեր աշխատանքն եք կատարում ու լավ եք կատարում»:

