Բաժիններ՝

Գրեթե 3.5 մլն դրամ՝ մեդալի տուփերի համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը 1000 հատ մեդալի տուփերի համար վճարել է 3 մլն 402 հազար դրամ: Ըստ կառավարության կայքի՝ «ԱՏԱ» ՍՊ ընկերությունից նախարարությունը ձեռք է բերել 500 հատ տուփ՝ յուրաքանչյուրը 4000 դրամով:

«ՎԱՆԵ» ընկերությունից նախարարությունը ձեռք է բերել ևս 500 մեդալի տուփ՝ յուրաքանչյուրը մոտ 2804 դրամով։ 2 պայմանագրերով էլ ձեռք բերված տուփերի տեխնիկական բնութագրերը գրեթե նույնն են, դրանք արտաքինից պատված են մուգ կանաչ արհեստական կաշվով, ներսից՝ մուգ կանաչ թավշով, տուփերի դիմերեսի կենտրոնում ոսկեգույնով պատկերված է ՀՀ ԶՈՒ զինանշանը, որից ներքև 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, գրված են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» բառերը, տարբերությունը միայն տուփերի չափերն են:

Նկատենք, որ 2 դեպքում էլ գնումն իրականացվել է մեկ անձից՝ առանց մրցույթի։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս