Բաժիններ՝

Իվան Ռակիտիչը «Բարսելոնայից» կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Խորվաթը դժգոհ է իր խաղային ժամանակից:

Իվան Ռակիտիչը «Վիլյառեալի» դեմ կիրակնօրյա խաղում չէր հայտնվել թիմի մեկնարկային կազմում և մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը:

«Բարսելոնայի» հետ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթին»:

Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Ռակիտիչին արդեն այս ձմեռ, իսկ 28-ամյա ֆուտբոլիստն ինքը դժգոհ է իր խաղային ժամանակից, հաղորդում է Jutarnji List-ը:

Հոկտեմբերի 29-ից Լա Լիգայում Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում ոչ մի լիարժեք հանդիպում չի անցկացրել, իսկ վերջին 3 խաղերին ընդհանրապես չի մասնակցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031