Ռուսաստանն ստեղծել և հաջողությամբ փորձարկել է ռադիոէլեկտրոնային զենքի առաջին օրինակները, որոնք գործում են նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա։
Սա դարի ընթացքում միակ տարին է, որ հոկտեմբեր ամսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ։
Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախագիծ ներկայացրեց, որով պետական բյուջեում նախատեսվում է 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը նախատեսել Հայաստանի բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար:
Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական Կուսակցության և Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին: Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը և բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից:
Միանգամից մի քանի եվրոպական երկիր է դիտարկում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դրա համար հիմք են ծառայում Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում, մասնավորապես, Հալեպ քաղաքի ռմբակոծությունը։ Այս մասին հայտնում են Times (FT) և World Street Journal պարբերականները։
Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
«Անշուշտ, կան ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն մեզ համար նշանակություն չունի, թե ովքեր են այդ մարդիկ: Անցյալի էջն արդեն շրջված է, և մենք շարժվում ենք առաջ: Հիմա ՖԻՖԱ-ն գործում է ավելի թափանցիկ»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկում եմ բաց և թափանցիկ աշխատել մամուլի հետ, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ ենք անում, ուր ենք գնում»,- նկատեց վարչապետը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Իրականում, իմ համոզմամբ, նույն այդ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ զսպող դեր ունենան տեղի իշխանությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով՝ թե համագործակցությամբ, թե քննադատությամբ հնարավոր լինի Վանաձորի ու վանաձորցիների համար դրական գործ անել:
Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Անգլիայի առաջնության հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» խաղին:
Ես կարծում եմ, որ ճարպակալված ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն զգալիորեն լավ է զգում, լրագրողներին հայտնել է հանրապետության ղեկավարի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ վերսկսում են Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, որոնք կասեցվել էին ամսվա սկզբին։
Ռուսաստանի քաղաքացիների վստահության մակարդակը պետական կառույցների և հասարակական ինստիտուտների նկատմամբ կտրուկ նվազել է 2015 թվականի համեմատ, վկայում են «Լևադա-կենտրոնի» սոցիոլոգիական հետազոտությունները։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված մի կարեւոր նախագիծ:
Լայպցիգում ձերբակալված սիրիացի Ջաբեր ալ Բաքրը, որին կասկածում են ահաբեկչական գործողություն պատրաստելու մեջ, ինքնասպան է եղել նախնական կալանման խցում: Այս մասին հայտնել է Spiegel-Online հրատարակությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների:
Ռուսաստանի պահուստային հիմնադրամն ամբողջությամբ կծախսվի 2017թ. պետբյուջեի պակասուրդը ծածկելու վրա: Պակասուրդի չափը կազմում է ՀՆԱ-ի 3.2%-ը կամ 2.75 տրլն ռուբլի, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված դաշնային բյուջեի եռամյա նախագծում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մեծ իրադարձություն է սպասվում: «Ըստ հրապարակված օրակարգի՝ հարց պետք է ներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ներկայացվելիք հարցն էլ աշխարհաքաղաքական նշանակություն կունենա:
Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական հռետորաբանություն է անվանել ֆրանսիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Հալեպին հասցված ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:
«Հայկական ժամանակ» թերթին ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կարևորել են Մինսկի համաձայնագրերի իրականացումը և պայմանավորվել ակտիվացնել խորհրդատվությունները տարբեր ձևաչափերում, հայտնում է Կրեմլը:
Նյու-Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն էր: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նա վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորված» իշխանական գործիչներից էր:
Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։ Զոհրաբյանը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանին ճանաչել ռազմական հանցագործ։
Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեև Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվանը չէ, նախկինում դա յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,- ասում է մեր աղբյուրը։
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում։
«Ավանի աղի կոմբինատ» ընկերության նախագահ Արեգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել եւ այժմ սպասում են նրա արձագանքին` արդյո՞ք դրանք կընդգրկվեն նոր ձեւավորված կառավարության ծրագրում: Գործարարը չցանկացավ պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ներկայացրել: