Ռուսաստանի պահուստային հիմնադրամը կդատարկվի 2017 թվականին

Ռուսաստանի պահուստային հիմնադրամն ամբողջությամբ կծախսվի 2017թ. պետբյուջեի պակասուրդը ծածկելու վրա: Պակասուրդի չափը կազմում է ՀՆԱ-ի 3.2%-ը կամ 2.75 տրլն ռուբլի, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված դաշնային բյուջեի եռամյա նախագծում:

Հաջորդ տարի Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են բյուջեի պակասուրդի ֆինանսավորման վրա ծախսել 1.152 տրլն ռուբլի (18.4 մլրդ դոլար) Պահուստային հիմնադրամից և 659.6 մլրդդ ռուբլի (10.5 մլրդ դոլար)՝ Ազգային բարեկեցության հիմնադրամից:

Ընդ որում՝ Պահուստային հիմնադրամն ամբողջությամբ կսպառվի:
2018թ. պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար Ազգային բարեկեցության հիմնադրամից պլանավորվում է ծախսել 1.14 տրլն ռուբլի, 2019-ին՝ 136.86 մլրդ ռուբլի:

Տեսանյութեր

Լրահոս