Բաժիններ՝

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են Սիրիայի հարցով բանակցությունների վերսկսման մասին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ վերսկսում են Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, որոնք կասեցվել էին ամսվա սկզբին։

Բանակցությունները կասեցվել էին Վաշինգտոնի նախաձեռնությամբ երկու երկրների միջև սուր տարաձայնությունների ֆոնին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սակայն ներկայումս հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև տարածաշրջանի ազդեցիկ առաջնորդների հետ այս շաբաթ օրը Շվեյցարիայում։

Այս մասին հայտարարությունն արվել է Հալեպին հասցվող ավիահարվածների վերսկսումից 2 օր անց, որոնց արդեն իսկ զոհ է գնացել ավելի քան 75 մարդ։

Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, Ջոն Քերին կքննարկի ճգնաժամի հաղթահարման բազմակողմ մոտեցումը, ներառյալ՝ բռնության դադարեցումն ու մարդասիրական օգնության տրամադրման հարցը։

Սպասվում է, որ Լոզանում կայանալիք բանակցություններին ներկա կլինեն նաև Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները։
Հանդիպումից հետո Քերին կուղևորվի Լոնդոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս