Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Լիվերպուլ»-ի հետ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Անգլիայի առաջնության հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» խաղին:
Անգլիական The Thelegraph-ը գրում է, որ հայ կիսապաշտպանն արդեն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է «կարմիրների» հաջորդ խաղին: Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոի սաները կանցկացնեն հոկտեմբերի 17-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լիվերպուլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել ազգային ընտրանու աշխարհի առաջնության որակավորման փուլի նախորդ երկու հանդիպումները՝ հետևելով «Մանչեստր»-ի բժիշկների խորհրդին: