Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել անվանումը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարող է վերանվանվել:

Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն CNN-ին տված հարցազրույցում: «Անշուշտ, կան ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն մեզ համար նշանակություն չունի, թե ովքեր են այդ մարդիկ: Անցյալի էջն արդեն շրջված է, և մենք շարժվում ենք առաջ: Հիմա ՖԻՖԱ-ն գործում է ավելի թափանցիկ»,-ասել է նա:

ՖԻՖԱ-ի նախագահը խոսել է նաև այն մասին, որ մտադիր է տեղափոխել ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը Շվեյցարիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս