Բաժիններ՝

Երեխային ապտակած դաստիրարակչուհին հրավիրվել է ոստիկանություն. պարզաբանում

Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ  Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝  այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ, ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։

Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31