![](/banners/BeFunky-design.jpg)
Նազարբաևի դուստրը պատմել է հոր առողջական վիճակի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/nazarbaev-1.jpg)
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն զգալիորեն լավ է զգում, լրագրողներին հայտնել է հանրապետության ղեկավարի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երեկ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նազարբաևը բուժում է ստանում մրսածության պատճառով։ Նրա բոլոր միջազգային այցերը չեղյալ էին հայտարարվել։
«Արդեն զգալի լավ»,- ասել է Դարիգա Նազարբաևան երկրի խորհրդարանի նիստի ժամանակ՝ պատասխանելով հոր ինքնազգացողության մասին հարցին։
Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1991 թվականի դեկտեմբերից։