Բանն այն է, որ մարզի ոստիկանապետից բացի` օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Իսկ Գուգարքի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը՝ միայն անապահով խավերի համար։ Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։
Սոցիալական ցանցը նախատեսված է աշխատանքային, գործնական շփումների համար:
Պայմանագրի լուսանկարը ցանցում տեղադրել է Reddit-ի օգտատերերից մեկը: Նա պնդում է, որ պայմանագիրը գտել է իր ընկերը՝ իրենց տան ձեղնահարկում:
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հետաքրքրել է լոնդոնյան «Չելսիին»: Ըստ Corriere dello Sport-ի տեղեկության, 2017թ. ամռանը 17-ամյա դարպասապահի համար «Չելսին» պայքարի մեջ կմտնի «Ռեալի» և «Յուվենթուսի» հետ:
Նեյմարը դարձել է ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Ամռանը փարիզյան ակումբը պատրաստ է եղել բրազիլացու համար վճարել 193 մլն եվրո, սակայն գործարքը չի իրականացել:
Perkins+Will-ի մասնագետներն առաջարկում են երկնաքերը տեղակայել Չիկագո գետի ափին, որը հատում է, այդ թվում՝ քաղաքի գործարար կենտրոնը: Ենթադրվում է, որ շենքը կարող է կառուցվել Riverline նախագծի իրագործման շրջանակներում. այն նախատեսում է քաղաքի հարավային մասի ամայի տարածքների լայնածավալ կառուցապատում:
Սեպտեմբերի վերջին Apple-ը Պեկինի Հայդյանի շրջանի Չժունգուանցուն տեխնոպարկում բացել է իր առաջին գիտահետազոտական կենտրոնը Չինաստանում: Կենտրոնի կանոնադրական կապիտալը կազմել է 14,99 մլն դոլար: Դրանում աշխատելու է 500 մարդ: Կենտրոնում ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, կկազմի մոտավորապես 45 մլն դոլար:
Մենք բոլորս երբեմն ինչ-որ բան ենք կորցնում: Կորած իրը հաճախ շատ թանկ է լինում մեզ համար, հատկապես, եթե մենք այն նվեր ենք ստացել, կամ, եթե դրա հետ հիշողություններ են կապված:
Մեղրով դիմակ պատրաստելու համար ասպիրինի մեկ դեղահաբը թրջեք ջրով, ապա ավելացրեք մեկ գդալ մեղր։ Դիմակը պետք է քսել մաքուր և մի փոքր խոնավ մաշկին, պահել 5-10 րոպե, ապա զգուշությամբ մերսել դեմքը 1-2 րոպե, լվանալ դիմակը և խոնավեցնող կրեմ քսել։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա շաբաթվա ընթացքում երկու անգամ։
Ես չեմ սիրում ինքնաթիռներ, որոնցում բիզնես դասը բացակայում է։ Եվ կարևոր չէ, որ ես էկոնոմ դասի տոմս եմ գնում։ Բայց ես հասկանում եմ, որ իրենց հարմարավետության համար վճարած քաղաքացիները միաժամանակ վճարում են նաև իմ անվտանգության համար։ Շնորհակալություն նրանց։
Չորացրած սև սալորն այսօր շատ տարածված է, և այն կարող է օգտակար լինել քաղցկեղի կանխարգելման հարցում։ Նշված հետազոտություններն անցկացվել են Նենսի Թյորների կողմից, ով Տեխասի համալսարանի՝ սննդի և մթերքի բաժնի հետազոտության պրոֆեսոր է։ Հետազոտության իմաստն այն էր, որ սև սալորն օգնում է աղիների բակտերիաների պահպանմանը։
«Ամեն ինչ չափազանց դանդաղ ենք անում, բայց պետք է ժամանակն ավելի արդյունավետ օգագործենք։ Ե՛վ կառավարությունն է անարդյունավետ օգտագործում ժամանակը, և՛ բիզնեսը։ Խանգարող հանգամանքներ շատ կան՝ անհատական շահեր, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել է, որ հեռախոսը պայթել է, երբ ինքը փորձում էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու կես է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ է ստացել:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ոստիկաններին տեսնելով՝ թմրամիջոցը նետել էր գետին և ոտքով փշրել:
Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի դեկտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին: Այս երկու թիմերն են Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանի հիմնական ֆավորիտները: Այս պահին «Ռեալ Մադրիդը» մրցաշարային աղյուսակում ունի 15 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Բարսելոնան» 13 միավորով 4-րդն է:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի՝ Հ. Բարեյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենային վիրավորում է հասցրել շարքային Ս.Քալաշյանին, ինչից վերջինս մահացել է: Զինծառայողը կալանավորված է։
Ըստ Ռ. Գիրագոսյանի՝ 2009թ. ստորագրված արձանագրություններն ու ֆուտբոլային դիվանագիտությունը նոր չէին, դրանք դեռ 90-ականներին սկսված դիվանագիտության շարունակությունն էին, ուղղակի այդ քաղաքականությունը բավականին հաջող էր, քանի որ ժամանակները փոխվել էին, ու այլ իրավիճակում էինք հայտնվել:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Միխայելի Կ.-ն:
Ամերիկյան սոցցանցը քանիցս հայտարարել է, որ շահագրգռված է մտնելու Չինաստանի ինտերնետ-տարածություն: Բնակչության թվով աշխարհի ամենամեծ երկրում (մոտավորապես 1 մլրդ 375 մլն քաղաքացի) ինտերնետ-օգտատերերի թվաքանակը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասել է 710 միլիոնի:
Amazon ընկերությունը, որը հիմնադրվել է 1994 թվականին ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսի կողմից, համացանցի միջոցով ապրանքների ու ծառայությունների՝ աշխարհում խոշորագույն վաճառողն է: Ընկերության կենտրոնակայանը, որի շրջանառությունը 2015 թվականին կազմել է շուրջ 107 մլրդ դոլար, գտնվում է Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 12-ին լիագումար նիստում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։
«Կա ևս մեկ պատճառ՝ Ռուսաստանը չի սրի իրավիճակը Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանին պետք չէ պատերազմ Կովկասում»,- նման կարծիք է հայտնել Մալաշենկոն։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձ է համարում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Օրերս Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն հիանալի օրինակ է ցույց տալու, թե մենք գյուղական տուրիզմը զարգացնելու ինչպիսի ներուժ ունենք: Ես շատ տպավորված եմ: Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք պահպանել են ու սերունդներին փոխանցել ավանդույթները: Ահա այդ ամենը պետք է օգտագործել և ներկայացնել որպես տուրիստական արտադրանք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Սիրիայի խնդիրները կապված են ոչ թե երկրի նախագահ Բաշար Ասադի, այլ նրա հետ, որ որոշ ժամանակ անց այդ երկիրը կարող է վերանալ աշխարհի քարտեզից:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ եւ դրանից առաջ Թուրքիայի Ռազմաօդային ակադեմիայում հեղաշրջման գործողությունների կազմակերպման շուրջ տեղի ունեցած քննարկումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է 12 սպա:
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի վերլուծաբանները կարծում են, որ Սիրիայում Վաշինգտոնի և Մոսկվայի ռազմական բախման ռիսկերը ներկայիս տարվա չորրորդ եռամսյակում կավելանան։