Հայաստանի բնության հուշարձանների ցանկի համալրման գործում հնարավոր է ներգրավեն ուսանողներին

Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախագիծ ներկայացրեց, որով պետական բյուջեում նախատեսվում է 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը նախատեսել Հայաստանի բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար:

Ըստ նրա` բյուջետային գործընթացի շրջանակներում ՀՀ 2014-2016 թվականների պետական բյուջեում պետք է նախատեսվեր համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի, սակայն համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ծրագրի ֆինանսավորում չի նախատեսվել ինչպես 2014-2016, 2015-2017 և 2016-2018 թվականների, այնպես էլ 2017-2019 թվականների համար ներկայացված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց օգտագործել ուսանողների ուժերը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ եթե պետք է դրանք հետո գրանցվեն, ապա պետք է լիցենզավորված չափագրող մասնակցի աշխատանքներին:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ միայն ուսանողների ուժերը բավարար չեն, պետք է մասնագիտական աշխատանք կատարվի: Ըստ նրա` ֆինանսավորումը կկատարվի միջազգային դրամաշնորհների տեսքով և բյուջեի վրա բեռ չեն թողնի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31