Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց նախարարներին

Այսօր կառավարության նիստում մինչև օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Վարդան Հարությունյանին` ՊԵԿ-ի պետ նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով, որ հատկապես մամուլում շատ է գրվում, որ Վ. Հարությունյանը դիմադրել է:

Կ.Կարապետյանը շնորհավորեց նաև Արսեն Հարությունյանին` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ:

Մինչ օրակարգին անցնելը Կ.Կարապետյանը նաև մի քանի հանձնարարություններ տվեց. Կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին նա հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամանակաշրջանում ներկայացնել տեղեկություններ դպրոցներում ազգակցական կապերի և շահերի բախման երևույթների բացառման ուղությամբ:

«Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք` մայր և աղջիկ, և այլն: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տաբերակել որտեղ է օբյեկտիվ»,- ասաց վարչապետը` հանձնարարելով նաև շաբաթը մեկ անգամ հեռահաղորդակցային կապ իրականացնել դպրոցների հետ և, որտեղ ուսուցիչների պակաս կա, հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: «Կարծում եմ` ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-հավելեց նա:

Սոցիալական ոլորտի հետ կապված Կ.Կարապետյանը նշեց, որ, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները, ծառայությունները պետք է դարձնել ավելի մատչելի: Նա հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություն ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու հնարավորություն ստեղծել, նաև քաղաքացիները կարողանան նպաստ և կենսաթոշակ ստանալու համար դիմում ներկայացնել ցանկացած բաժին` անկախ գրանցման վայրի:

Սպորտի և երիտասարդության նախարարին վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական, հասարակական կազմակերպություններին պարգևատրումների համար պետբյուջեից ծախսումների արդյունավետությունը, հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ծախսերը, այդ խնայված միջոցներն ուղղել սպորտային միջոցառումների կազմակերպմանը: Ըստ Կ.Կարապետյանի` պետք է ամեն օր քայլ կատարել այդ ուղղությամբ, նաև նախարարը պետք է ներկայացնի ազգային, հանրապետական ծրագիր, որ դա ամենօրյա ոճ դառնա:

«Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկում եմ բաց և թափանցիկ աշխատել մամուլի հետ, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ ենք անում, ուր ենք գնում»,- նկատեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս