Մանրամասներ Կարեն Կարապետյանի և գործարարների հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ավանի աղի կոմբինատ» ընկերության նախագահ Արեգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել եւ այժմ սպասում են նրա արձագանքին` արդյո՞ք դրանք կընդգրկվեն նոր ձեւավորված կառավարության ծրագրում: Գործարարը չցանկացավ պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ներկայացրել:
«Առաջարկները ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին, դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերեւա ծրագրի մեջ: Կլինի, կերեւա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել»,- ասաց Արեգ Ղուկասյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է: Նա 2003-ից մինչեւ 2012 թվականը երկու անգամ ԱԺ պատգամավոր է դարձել: Երկու անգամ էլ` ՀՀԿ համամասնական ընտրացուցակով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: